Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«ԳԻՏԵՔ, ԹԵ ՈՒՄ ԵՆ ԼՈՒՐՋ ԲԱՆՆ ՈՒՂԻՂ ԱՍՈՒՄ»

«ԳԻՏԵՔ, ԹԵ ՈՒՄ ԵՆ ԼՈՒՐՋ ԲԱՆՆ ՈՒՂԻՂ ԱՍՈՒՄ»
06.03.2012 | 00:00

Վերջին շրջանում կրթության և գիտության նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆՆ առավել հաճախ աչքի է ընկնում քաղաքական գնահատականներով՝ սկսած «Facebook»-յան մեկնաբանություններից: Սա պայմանավորվա՞ծ է նախընտրական շրջանով, ու արդյոք նախարարը հարազատ կուսակցության համար արդեն «քաղաքական աշխատանքնե՞ր» է տանում:

-Ես երբեք չեմ դադարեցրել իմ ակտիվ կուսակցական աշխատանքը,- նկատեց պարոն Աշոտյանը:- Այլ բան է, որ այդ ամենը կատարվել է գուցե ոչ շատ հրապարակային, սակայն այսուհետ լինելու է այդպիսին՝ պայմանավորված նաև գալիք ընտրություններով: Իմ մոտեցումը հետևյալն է՝ այդ ակտիվությունը չի եղել ու չի լինելու նախարարական պաշտոնի հաշվին կամ դրա չարաշահմամբ: Համաձայնեք` մեր քաղաքական դաշտում այնպիսի հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում, որ ուղղակի անհնար է մեկնաբանելու ցանկությունը զսպել: Այս փուլում գնահատականները շատ ավելի հումորային ոճի մեջ են, սակայն չի բացառվում, որ շատ ավելի լուրջ հարթակներում ծանրակշիռ տեսակետներ հնչեն: Միաժամանակ գիտեք, թե ում են լուրջ բանն ուղիղ ասում:
-«Հումորային ոճով» Ձեր մեկնաբանությունները համընկան այն ժամանակահատվածի հետ, երբ կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ն, այսպես ասած, ընդդիմադիր «խաղեր» էր տալիս: ՀՀԿ-ին հասցված «հարվածները», իմա՝ հուշագրային խախտումնե՞րն էին Ձեզ նյարդայնացրել:
-ՀՀԿ-ն 2003-ից դեյուրե տարբեր կոալիցիաների առանցքն է, մինչ այդ էլ կոալիցիոն կուսակցություն է եղել: Ընտրություններից առաջ մեզ ծանոթ է կոալիցիոն կրտսեր գործընկերների նման գործելաոճը: Առաջին անգամ չէ, որ առերեսվում ենք նման տեսակի քաղաքական երևույթների հետ: Ճիշտ հակառակը, շատ պատրաստ, կոփված, անհամբեր սպասում ենք նախընտրական արշավին:
-Արմեն Աշոտյանից վերստին սպասե՞նք սուր, դիպուկ քաղաքական գնահատականներ:
-Կարծում եմ` դիպուկ արտահայտություններով հարուստ է եղել նաև իմ նախարարական եռամյա աշխատանքը:
-Սակայն նշել էիք, որ կարոտել եք քաղաքական ակտիվ գործունեությանը:
-Կարոտս կամաց-կամաց առնում եմ:
-Հնարավո՞ր է` խորհրդարանական ընտրություններից հետո նորից վերադառնաք քաղաքական հարթակ:
-Հետընտրական վերադասավորումների մասին պարբերաբար ինձ հարցնում են: Բոլորիս պատասխանը մեկն է, որովհետև մենք կուսակցական մարդիկ ենք: Կառույցի ներքո մեր անձնական շահը չենք սպասարկել և չենք սպասարկելու: Առաջնորդվում ենք պետական շահով: Եթե ինձ հարցնեն, այդ ժամանակ իմ դիրքորոշումը կարտահայտեմ, եթե՝ ոչ, պատրաստ եմ աշխատելու այնտեղ, որտեղ կուսակցությունն իմ համեստ ջանքերն առավել արդյունավետ կհամարի:
-ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին տասնյակում, ըստ մամուլի հրապարակումների, կա նաև Ձեր անունը: Այդպե՞ս է:
-Տարբեր վարկածներ կան, տարբեր թերթեր զանազան տասնյակներ, հնգյակներ են հրապարակում: Կարծում եմ` լրագրողներից որևէ մեկն առավել տեղեկացված չէ ցուցակներից, քան ես, իսկ ես դեռևս նման լուր չունեմ:
Ճեպազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1138

Մեկնաբանություններ